Կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Հիսուս Քրիստոսի արձանի կառուցմանը:
«Ինչպես գիտեք «Մուլտի գրուպ» ընկերությունը հանդես է եկել նախաձեռնությամբ Հատիս սարի վրա Հիսուս Քրիստոսի արձանի կառուցման վերաբերյալ։
Համապատասխան փաստաթղթերը ներկայացվել են կառավարություն, կառավարության մարմինները պետք է քննարկեն և որոշում կայացնեն, մեր նախնական գնահատականը նախագծի վերաբերյալ դրական է, որովհետև այն էական զբոսաշրջային նշանակություն կունենա Հայաստանի համար, հուսով եմ, որ մեր մարմինները պատշաճ ժամկետում հարցը կքննարկեն։ Համապատասխան վարչական որոշումները կկայացնեն և պրոցեսը առաջ կընթանա»,- ասաց Փաշինյանը: