Հրապարակը գրում է․
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Գորիսից լուսանկարներ է տեղադրել ֆեյսբուքյան էջում։ Լուսանկարներում Աննա Հակոբյանը Գորիսի հրապարակում է, սրճարանում՝ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի հետ։
Սյունիքի մեր աղբյուրներից տեղեկացանք, որ վարչապետի կինը Գորիս է մեկնել հանգստանալու, զբոսնելու նպատակով, ավելին՝ նա Գորիսում չի գիշերելու, հանգիստն անցկացնելու է Տաթև համայնքում, գիշերելու է հենց Տաթևում, որտեղ 3 օր է՝ վարչապետի տիկնոջ ժամանելու առիթով խիստ հսկողություն է սահմանված։