Search
Close this search box.

Վահե Հակոբյանը՝ մանդատ վայր դնելու լուրերի մասին

Իմ օրակարգում մանդատ վայր դնելու հարց չկա: «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտարարել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը՝ հերքելով մամուլում շրջանառվող լուրերը, թե պատրաստվում է վայր դնել մանդատը:

Վահե Հակոբյանը նաև բացառեց, որ առանց մանդատը վայր դնելու դուրս գա «Հայաստան» խմբակցությունից. «Սեպտեմբերին խմբակցությունով կորոշենք ՝ գնում ենք ԱԺ, թե ոչ»,-ասաց նա:

Հարցին՝ հնարավո՞ր է առաջիկայում որոշի այլևս չզբաղվել քաղաքականությամբ, Վահե Հակոբյանն ասաց. «Քանի Նիկոլը ղեկավարում է այս երկիրը, ես դուրս չեմ գա քաղաքականությունից, մնալու եմ այնքան, մինչև գնա Նիկոլը»,-ասաց նա:

Please enter a valid URL