Search
Close this search box.

Պայթյունից տուժածների մի մասը տեղափոխվել է Երևան

Աշտարակում պայթյունից տուժածների մի մասը տեղափոխվել են Երևան։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին «Աշտարակ» ԲԿ–ից։

«Այս պահին տուժածների վիճակի մասին հստակ տեղեկատվություն չենք կարող հայտնել։ Կան վիրավորներ, որոնց մի մասը տեղափոխվել են Երևան»,– մեր հարցին ի պատասխան ասացին ԲԿ–ից։
Թե վիրավորներից քանիսն են շարունակում բուժօգնությւյն ստանալ Աշտարակում ու քանիսն են Երևանի բուժհիմնարկներ տեղափոխվել, ևս այս պահին հայտնի չէ։

Տուժածների վիճակի մասին հստակ տվյալներ ԲԿ–ից խոստացան տրամադրել ավելի ուշ։

Please enter a valid URL