Search
Close this search box.

Նիկոլ Փաշինյանը Հրայր Թովմասյանից ներողություն չի խնդրի

Վերաքննիչ դատարանը վերացրել է առաջին ատյանի դատարանի որոշումը, որով վարչապետը պարտավորվում էր ներողություն խնդրել ՍԴ նախկին նախագահ Հրայր Թովմասյանից։ Այս մասին տեղեկանում ենք datalex.am դատական տեղեկատվական համակարգից։

Հիշեցնենք՝ 2021 թվականի ապրիլին Փաշինյանը հայտարարել էր, որ Թովմասյանը ժամանակին իրեն առաջարկել է իր ծառայությունները՝ նոր իշխանությունն ամրապնդելու համար։ ՍԴ այն ժամանակվա նախագահը հերքել էր այդ հայտարարությունը և դատի տվել զրպարտության համար։

Please enter a valid URL