Արցախյան 44-օրյա պատերզամում զոհված Սենո Երկանյանի մայրը՝ Մարիան գրում է.
Սենս, իմ թանկ, իմ հոգիս, իմ օդ ու ջուր, իմ միակ որդիս, կարոտել եմ, խելագարվում եմ կարոտից, հոգիս տակն ու վրա է լինում։ Եռաբլուրում՝ երեկոյան ժամերին մի այլ կարգի անդորր է տիրում, միշտ Եռաբլուր եմ գալիս առավոտը` շատ շուտ, մեկ մեկ էլ երեկոյան, երբ առավոտները չեմ հասցնում։ Ճիշտն ասեմ՝ չեմ կարող երեկոները գալ, որովհետև երեկոյան շատ են լինում մարդիկ, քամի է, քամու ձայնը խանգարումա՝ Սեն քո ձայնը լսեմ, խանգարումա հետդ խոսեմ։ Առավոտ շուտ մա՜րդ չկա, քար լռությունա, չկա քամի, գալիս եմ, հենց մտնում եմ Եռաբլուր լսում եմ բոլորի ձայները, ամեն նկարին նայելով` լսում եմ ոնց են բարևում`
«Բարև ձեզ, տղերք, էլի եկավ Սենոյի մաման, տղերք էս կողմ եկեք, մայրիկ՝ իմ մաման ո՞նցա, մամայիս կբարևեք, տղերք՝ կամաց խոսեք»։
Հասնում եմ Սենոյիս նկարի մոտ. «Բարի լույս, Սեն ջան, Սենոոո, զարթնի բալես, եկել եմ»:
— Մա՜մ, էլի չթողի՞ր քնեմ,բարի լույս մամ ջան, ո՞նց ես՝ իմ աշխարհ։
— Ա՜խ, տղես, ա՜խ, գանձս, էլի չթողի քնես, կարոտել եմ ձայնիդ, գիտեմ որ դու ստեղ չես, գիտեմ, բայց ստեղ կարամ թաքուն լացեմ, որ մարդ չտեսնի, կարամ հետդ խոսեմ, ու ոչ մեկ չի տեսնի, որ գժի տեղ դնի, տանը չեմ կարա խոսամ հետդ բարձրաձայն, որովհետև հենց խոսում եմ, կարոտից աչքերս լցվում են, մերոնք էլ վախում են, մտածում են՝ գժվել եմ կամ հանկարծ կվատանամ։ Իսկ ստեղ, բալես, ես հետդ խոսում եմ, լսում եմ ինչ ես ասում, հանգիստ լացում եմ՝ կարոտից խեղդված։
Գիտեմ, տղես, ինչ կասես հիմա։
-Մա՜մ, լավա, գիտես, թե ինչ կասեմ, չեմ ասել՝ չտենամ լացե՞ս, չեմ ասել՝ քեզ լավ պահի, մամ քանի՞ անգամ ասեմ՝ փոքր երեխու պես չես լսում, ջղայնացնում ես, մա՛մ, էլի եմ կրկնում, չտենամ՝ լացես, աչքերիդ արտասուք չտենամ, մամ ջան, իմ աշխարհ, միիի քիչ էլ համբերի, ես կգամ ու կտեսնես լավ կլինի, հանկարծ հույսդ չկորցնես, մամ ջան, դու ճիշտ ես անում, որ չես հավատում խոսակցությունների,հավատա, կյանքս, գալու եմ, կգամ նենց կգրկեմ, մա՛մ, նենց եմ թշերդ պաչելու, վաա՜խ մամ, երանի այդ օրը, ոնց եմ ձեզ գրկելո՜ւ, իսկ հիմա հելի, հելի գնա տուն, Աննան մենակա, կզարթնի կտեսնի՝ տանը չես, հելի, քրոջս համար քաղցր վերցրա տար իմ տեղը, կոֆեվ պոսծելյ արա քաղցրով, պաչիկով զարթնացրա ու իմ տեղնել ուժեղ պաչի, որ միանգամից զարթնի, գնա մամ ջան, հետո կխոսանք։ Մա՛մ, չլացես, մի հատ ժպտա, այ ապրես, արևս,դե հիմա գնա,պաչում եմ։
-Լա՛վ, տղես, դե գնացի, խնդրում եմ, քեզ լավ նայի, խորհուրդներս չմոռանաս, դիմացի, հանկարծ չմտածես, որ մենք քեզ մոռացել ենք, գիժս, մենք առանց քեզ բան չենք ուտում, առանց քեզ տեղ չենք գնում, դու միշտ էլ կաս մեզ հետ, թեկուզ և հեռու ես բալես։ Դե գնացի, գանձս։
Այ սենց, ամեն օր, տարբեր թեմաներով։
Վախ, Սենս, երբ կգա այն օրը, որ ասածիդ պես կանես՝ կգաս ու ուժեղ կգրկես ու ես նորից հոտդ կքաշեմ: