Search
Close this search box.

Մարտուն Գրիգորյանը դիմում է գյումրեցիներին, շիրակցիներին

Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մարտուն Գրիգորյանը կվերցնի պատգամավորական մանդատը։ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում:

«Հարգելի գյումրեցիներ, շիրակցիներ, հայրենակիցներ, վերջին օրերին լրատվամիջոցներով տեղեկացրել եմ, որ վերցնելու եմ ԱԺ պատգամավորի մանդատը։

Բոլորս հասկանում ենք, որ երկրում առկա ներքաղաքական և հատկապես արտաքին քաղաքական օրակարգում` ծանր ու դժվարին այս ժամանակահատվածում, հեշտ որոշում չէր ստանձնել այսպիսի պատասխանատվություն։

Անկախ դժվարություններից ու խոչընդոտներից, որպես Շիրակի մարզից, Գյումրուց ընտրված ընդդիմադիր պատգամավոր՝ պատրաստ եմ և պարտավորված՝ ամեն ինչ անել մարզի խնդիրները բարձրաձայնելու և լուծումներին հետևողական լինելու համար։

Հընթացս կտեղեկացնեմ ձեզ պատգամավորական աշխատանքիս ծավալի ու զարգացման մասին։
Շնորհակալ եմ»,- գրել է Գրիգորյանը:

Please enter a valid URL