Տեղահանված արցախցիները բողոքի ակցիա են անցկացնում Կառավարության շենքի դիմաց:
«Մեր առաջին պահանջը լինելու է Արցախի միացումը Հայաստանին կամ Արցախի անկախության ճանաչումը, երկրորդ՝ մեզ փախստականի կարգավիճակի տրամադրելը: Դրա համար վաղվանից մենք նստացույցեր ենք անելու Կառավարության շենքի մոտ»,- հայտարարել են նրանք:
«Էսօր Սահմանադրության տոնի պայծառ օրով հավաքվել ենք՝ ցույց տալու, որ մեր հանրության մեջ կա մի խավ, որի խնդիրները իշխանության կողմից անտեսվում, ջնջվում են… Արդեն մեկուկես տարի է անցել, մեզ նույնիսկ փախստականի կարգավիճակ չեն տալիս»,- նշել են նրանք: