Հայաստանում Ռուսաստանի Դաշնության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանատներում ռումբ չի հայտնաբերվել, տեղեկացնում է ԱԻՆ-ը։
Ահազանգով մեկնած փրկարարներին ՀՀ–ում ՌԴ և ՉԺՀ դեսպանատների աշխատակիցները հայտնել են, որ փրկարարների օգնության անհրաժեշտություն չկա, տարածքում ռումբ չի հայտնաբերվել։
Հիշեցնենք, որ այսօր՝ ժամը 17։15-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Հայաստանում Ռուսաստանի Դաշնության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանատներում պայթուցիկ սարք է տեղադրված:
Նշված հասցեներով դեպքի վայր էին մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկական մարտական հաշվարկ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի կինոլոգիական խումբը, Բժշկական ապահովման վարչության հերթապահ խումբը, ինչպես նաև Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական ջոկատը։