Search
Close this search box.

ՌԴ դեսպանատունն արձագանքել է Հայաստանում Կանադայի դեսպանատան բացման մասին հայտարարությանը

Մենք ուշադրություն դարձրինք Հայաստանում Կանադայի դեսպանատան բացման մասին տեղական լրատվամիջոցներում հայտնված հաղորդագրությանը։ Ամեն ինչ լավ կլիներ, բայց տարակուսելի է, որ այս քայլը, ըստ լրատվամիջոցների, անկեղծորեն ներկայացվել է Կանադայի արտաքին գործերի նախարարության կողմից, այդ թվում՝ «ռուսական ազդեցությանը հակազդելու» համատեքստում։

Այս մասին ասված է Հայաստանում ՌԴ դեսպանատան մամուլի ծառայության մեկնաբանությունում։

«Մենք ուշադրություն դարձրինք Հայաստանում Կանադայի դեսպանատան բացման մասին տեղական լրատվամիջոցներում հայտնված հաղորդագրությանը։ Ամեն ինչ լավ կլիներ, եթե տարակուսելի չլիներ այն, որ այս քայլը, ըստ լրատվամիջոցների, Կանադայի ԱԳՆ-ն անկեղծորեն ներկայացրել է որպես «ռուսական ազդեցությանը հակազդելու» միջոց։ Զարմացնում է նման անթաքույց ամբարտավան և արհամարհական վերաբերմունքը պետության նկատմամբ, որի հետ, կարծես, պատրաստվում են ամրապնդել երկկողմ կապերը։

Ակամայից մտածում ես այն մասին, թե ինչպես այդ գիծը կանդրադառնա հայ ժողովրդի բարեկեցության և անվտանգության վրա»,-ասված է հաղորդագրության մեջ:

Հայտարարության հեղինակների կարծիքով՝ այս սյուժեն հատկանշական է աշխարհի ընկալման տեսանկյունից՝ այն պետությունների կառավարող շրջանակների կողմից, որոնք իրենց դասում են «ոսկե միլիարդի» շարքին:

Դեսպանատանը նշել են, որ այլ երկրների և ժողովուրդների նկատմամբ հենց նման ամբարտավան և երբեմն ճոռոմ վերաբերմունքն է ընկած ժամանակակից աշխարհում տեղի ունեցող բազմաթիվ ողբերգական իրադարձությունների հիմքում:

Please enter a valid URL