Search
Close this search box.

«Ճնշումը թույլ չի տալիս Երևանին համարձակ քայլեր ձեռնարկել». Չավուշօղլու

Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորման գլխավոր խնդիրը Երեւանի իշխանությունների վրա ճնշումն է։

Այս մասին հայտարարել Է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն իր ավստրիացի գործընկեր Ալեքսանդր Շալենբերգի հետ Անկարայում կայացած հանդիպման ժամանակ։

Տեղեկատվությունը հայտնում են թուրքական լրատվականները:

Նրա խոսքով, պաշտոնական Անկարան հանդես է գալիս Երեւանի հետ երկխոսությունը շարունակելու օգտին եւ պատրաստ է աստիճանաբար առաջ տանել այդ գործընթացը:

«Ճնշումը թույլ չի տալիս Երեւանին համարձակ քայլեր ձեռնարկել կարգավորման ճանապարհին։ Մենք պատրաստ ենք կառուցողական երկխոսության։ Տարածաշրջանը երկարաժամկետ խաղաղության կարիք ունի»,- ընդգծել Է թուրք նախարարը։

Չավուշօղլուն նշել է, որ Թուրքիան աջակցում է նաեւ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացին:

Please enter a valid URL