Այսօր հայաստանյան բանկերի զգալի մեծամասնությունն ԱՄՆ դոլարը գնում է 401 և վաճառում է 411 ՀՀ դրամով:
Փոխանակման կետերի զգալի մեծամասնությունը ԱՄՆ դոլարը գնում է 413 և վաճառում է 418 ՀՀ դրամով:
Եթե այս պատկերի մեջ շահախարդախություն չկա, ապա յուրաքանչյուր ոք, օրինակ՝ ես, կարող է բանկերից 411 ՀՀ դրամով դոլար գնել և այն փոխանակման կետ հանձնել 413 ՀՀ դրամով: Սակայն, փորձեք և համոզվեք, որ նման գործարքն անհնար է իրականացնել, քանզի Հայաստանում թղթի վրա գրվածն ու իրականությունն էապես տարբերվում են:
Մի խոսքով, ֆեյքապետությունը մտնում է ոսկե դարաշրջան:
Իրավապաշտպան Կարեն Հեքիմյան