Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լյովա Գևորգյանը Եվրոպայի չեմպիոն է

Հայաստանի ազատ ոճի ըմբիշ Լյովա Գևորգյանը հերթական ոսկե մեդալը նվաճեց Հռոմում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում:

Մեր 125 կգ քաշային ըմբիշը եզրափակիչ մրցամարտում ժամանակից շուտ հաղթեց վրացի Մերաբ Սուլեյմանաշվիլուն: Առաջին ռաունդում մրցակիցը քիչ թե շատ դիմադրեց հայ մարզիկին` 5:2, իսկ ահա երկրորդում Լյովա Գևորգյանը ընդամենը 10 վայրկյանում 8 միավոր վաստակեց և մաքուր հաղթանակ տոնեց: Նա հռճակվեց Եվրոպայի չեմպիոն:

Մեր ընտրանին ընդհանուր առմամբ նվաճեց 5 մեդալ` 3 ոսկի, 1-ական արծաթ և բրոնզ: Բարձրագույն պարգևով Հայաստանը գրավեց առաջին տեղը: Ոսկե մեդալներ նվաճեցին նաև Վրաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Թուրքիայի և Ադրբեջանի մեկական պատվիրակները:

Թիմային ընդհանուր հաշվարկով Հայաստանի հավաքականը զբաղեցրեց պատվավոր 2-րդ տեղը, զիջելով Վրաստանի թիմին, որն չնայած միայն մեկ չեմպիոն ունեցավ, սակայն ընդհանուր առմամբ նվաճեց 8 մեդալ: Լավագույն եռյակը եզրափակեց Ուկրաինան:

Please enter a valid URL