Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը պաշտոնական այցով մեկնել է Իրան։ Այս մասին տեղեկացրել են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում կատարելով արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությանը։
Հաղորդման համաձայն՝ այցի ընթացքում նախատեսվում են Բայրամովի հանդիպումներն Իրանի պաշտոնական անձանց հետ։