Դեկտեմբերի 28-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ընդունել է Սիրիայում ՌԴ ԶՈւ զորախմբի զինծառայողներին: ՌԴ նախագահն իր խոսքում հայտնել է, որ երեկ՝ դեկտեմբերի 27-ին, Սանկտ Պետերբուրգում ահաբեկչություն է եղել, իսկ օրերս ՌԴ Անվտանգության դաշնային բյուրոն ևս մեկ ահաբեկչություն կանխել է, տեղեկացնում է ՌԴ նախագահի կայքը:
ՌԴ նախագահն իր հայտարարությունն արել է այն կոնտեքստում, որ Սիրիայում կռվելով՝ ՌԴ զինծառայողները առաջին հերթին Ռուսաստանն են պաշտպանել բազմաթիվ ահաբեկչական գործողություններից, ահաբեկիչների՝ Ռուսաստան վերադառնալուց:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 27-ին Պետերբուրգի «Պերեկրյոստոկ» սուպերմարկետում պայթյուն է տեղի ունեցել: Նախնական տվյալներով՝ ինքնաշեն պայթուցիկ է գործի դրվել: Պայթյունի հետևանքով տուժել է 13 մարդ, նրանցից 5-ը ծանր վիճակում են: