Search
Close this search box.

«Հայաստան» խմբակցության պատգամավորը կհրաժարվի մանդատից․ հայտարարությունը կլինի վաղը կեսօրին

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը պատգամավորական մանդատը վայր է դնելու։ Irakanum.am-ին հայտնի դարձավ, որ Արթուր Ղազինյանը վաղը կեսօրին հայտարարությամբ է հանդես գալու և մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացնելու խորհրդարանի ղեկավարությանը։

Մեր տեղեկություններով «Հայաստան» խմբակցությունից դուրս գալու որոշում ունի նաև պատգամավոր Էլինար Վարդանյանը։ Կան տեղեկություններ, որ Վարդանյանը առաջիկայում կմիանա Արթուր Վանեցյանի ղեկավարած «Հայրենիք» կուսակցությանը։

Irakanum.am-ը փորձեց մեկնաբանություն ստանալ Էլինար Վարդանյանից, սակայն վերջինս մեր հեռախոսազանգերին չպատասխանեց։

Please enter a valid URL