Search
Close this search box.

Իլհամ Ալիևին քծնող, իր հայ լինելը ժխտող երգիչը հայտնի օլիգարխ Ալեքսանյանի դստեր հարսանիքին

Հայտնի օլիգարխ Սամվել Ալեքսանյանն իր սուպերմարկետների ցանցում ալյուրի, շաքարավազի,ձեթի, այլ ապրանքների բարձր գներ է սահմանում, սոցիալապես անապահովների, աղքատների, թոշակառուների հաշվին աղքատ երկրում մեծ փողեր կուտակում, որ այդ կուտակածից մեծ գումար վճարի Ադրբեջանի հայատյաց բռնապետ Իլհամ Ալիեւին քծնող, Բաքվում պարբերաբար համերգներով հանդես եկող, իր հայ լինելը ժխտող Ֆիլիպ Կիրկորովին իր աղջկա հարսանիքին հրավիրելու, երգել տալու համար; Այն Կիրկորովին, որի երեւանյան համերգը նախկինում նշված պատճառներով չեղարկվել է։

Արժանապատիվ ու սկզբունքային լինեինք, Կիրկորովի հետ կբոյկոտեինք նաեւ Սամվել Ալեքսանյանին եւ նրա սուպերմարկետների ցանցի խանութները։
Լուսանկարում՝ Ֆ․ Կիրկորովը Ս․ Ալեքսանյանի աղջկա հարսանիքում։

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան էջից

Please enter a valid URL