-
Հուլիսի 1-ին Վիեննայում տեղի է ունեցել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի չորրորդ հանդիպումը։ Հայաստանի ԱԳՆ-ն հայտնել է, որ կողմերը պայմանավորվել են «ապահովել հայ-թուրքական ցամաքային սահմանը հատելու հնարավորությունը համապատասխանաբար Հայաստան և Թուրքիա այցելող երրորդ երկրների քաղաքացիների համար, և որոշել են հնարավորինս արագ սկսել այդ ուղղությամբ անհրաժեշտ գործընթացները»։
Փաստորեն, Հայաստանն ու Թուրքիան ցանկանում են բացել սահմանները «երրորդ երկրների քաղաքացիների համար»։ Ում նկատի ունեն՝ կարելի է կռահել առաջին փորձից: Անկարան և Մոսկվան իրագործում են Հայաստանի տարածքով ցամաքային միջանցքի գաղափարը։ Հայ-իրանական սահմանի երկայնքով Մեղրիով անցնող ճանապարհի երթուղիները դեռ համաձայնեցված չեն։ Անվտանգության ծառայություններին մոտ կանգնած ռուսական լրատվամիջոցները գրում են, որ «մնում է համաձայնեցնել 6 կմ», սակայն դա նշանակում է, որ երթուղին համաձայնեցված չէ։
Եթե Թուրքիան և Հայաստանը համաձայնեն բացել սահմանը «երրորդ երկրների քաղաքացիների համար», ապա մինչև Մեղրիի միջանցք բացելը Ռուսաստանը, Բաքուն և Թուրքիան կարող են հաղորդակցվել Հայաստանի տարածքում եղած ճանապարհներով։
Արդյոք «երրորդ երկրների» համար հայ-թուրքական սահմանը բացելու մտադրությունը նշանակում է, որ այդ «երրորդ երկրներին» կտրամադրվի ազատ տարանցում Հայաստանով։
lragir.am