Search
Close this search box.

Վրաերթ Երևանում. շտապօգնություն և ոստիկանություն է ահազանգել վարորդը

Այսօր` հուլիսի 2-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում, տուժածը հիվանդանոցում է։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
«Ժամը 14։05-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 34-ամյա Նարեկ Իսրայելյանն իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Խանջյան փողոցում՝ ոստիկանության Երևան քաղաքի վարչության դիմաց, վրաերթի է ենթաիկել հետիոտնի»,–գրում է կայքը։
Վարորդը զանգահարել է շտապօգնություն և բժիշկների հերթապահ խմբին օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել «Էրեբունի» բժկական կենտրոն, այնուհետև ահազանգել է ոստիկանություն։

Նարեկ Իսրայելյանը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության. նա եղել է սթափ։

Վրաերթի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վրաերթի ենթարկվածի ինքնությունը։

Please enter a valid URL