Search
Close this search box.

Հրթիռակոծություն․ նոր լարվածություն տարածաշրջանում

Առնվազն երկու խաղաղ բնակիչ է վիրավորվել իսրայելական բանակի կողմից սիրիական Տարտուս նահանգի վրա հրթիռակոծությունների հետեւանքով։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը՝ այս մասին հայտնել է SANA գործակալությունը՝ հղում անելով զինվորականներին։

Նրանց տվյալներով՝ Իսրայելը Միջերկրական ծովից մի քանի հրթիռ է արձակել թռչնաբուծական ֆաբրիկաների ուղղությամբ։

Ավելի վաղ՝ հունիսի 10-ին, Դամասկոսի օդանավակայանը հարձակման էր ենթարկվել Իսրայելի ռազմաօդային ուժերի կողմից։ Հարձակման հետևանքով վնասվել են երկու թռիչքուղիներ, անջատվել է նավիգացիոն լուսավորությունը: Հարվածը եղել է կառավարման աշտարակին և վնաս է հասցվել երկրորդ տերմինալի շենքին։ Սիրիական իշխանությունները ստիպված են եղել ժամանակավորապես փակել օդանավակայանը:

Please enter a valid URL