Search
Close this search box.

«Հրապարակ». Անգամ Սերժ Սարգսյանին են ներգրավել, որ Թագուհի Թովմասյանը միանա ընդդիմադիրներին, սակայն նա մերժել է

«Հրապարակ» թերթը գրում է. «Վահե Հակոբյանին եւ Իշխան Սաղաթելյանին պաշտոնազրկելուց հետո ընդդիմությունը միահամուռ հայտարարեց խորհրդարանական պաշտոններից հրաժարվելու մասին։ Արմեն Գեւորգյանը՝ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահի, Արթուր Խաչատրյանը՝ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի փոխնախագահի, Թադեւոս Ավետիսյանը՝ աշխատանքի եւ սոցիալական հարցերի հանձնաժողովի փոխնախագահի, «Պատիվ ունեմ» խմբակցությունից Հայկ Մամիջանյանը՝ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոններից։

Միակ ընդդիմադիրը ՊՈՒ խմբակցությունից Թագուհի Թովմասյանն է, որը գլխավորում է մարդու իրավունքների մշտական հանձնաժողովը։

Մեր տեղեկություններով, երեկ մի քանի ժամ «Հայաստան» խմբակցության պատգամավորները բանակցում էին Վարդենիսում գտնվող Թագուհի Թովմասյանի հետ, փորձում համոզել, որ միանա ընդդիմադիր գործընկերներին, դրանով քաղաքական ճգնաժամ ձեւավորվի։ Անգամ Սերժ Սարգսյանին են ներգրավել այդ հարցում, սակայն Թագուհին անդրդվելի է մնացել եւ մերժել է։ Մինչդեռ այդ հանձնաժողովի նախագահ նա դարձել է «Հայաստան» դաշինքի քվոտայով՝ Դոնթի բանաձեւով․ «Պատիվ ունեմ»-ին հանձնաժողով չէր հասնում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Please enter a valid URL