Search
Close this search box.

Ընդդիմադիրներին կա՛մ կալանավորում են, կա՛մ հենց այդ ժամանակ բանակ են տանում

Ինչու՞ է ինձ թվում, որ օգոստոսի 1-ից որոշված եռամսյա զինհավաքը ոչ թե պաշտպանական, այլ քաղաքական նպատակներ ունի: Եթե Երևանի քաղաքապետի արտահերթ ընտրությունները նշանակվեն օգոստոս, սեպտեմբեր կամ հոկտեմբեր ամիսներին, ուրեմն կարող ենք նախընտրական մի ահավոր խախտում արդեն իսկ արձանագրել, քանի որ իշխանական թեկնածուին հաստատ ձայն չտվող ակտիվ ընդդիմադիրներին կա՛մ կալանավորում են, կա՛մ հենց այդ ժամանակ բանակ են տանում: Մեկնաբանություններում տեղեկության լինքը կդնեմ, իսկ այստեղ կավելացնեմ Երևանի ընտրություններում բանակայինի մասնակցության կարգը, ըստ օրենքի:

Հ.Գ. Ուրեմն էսպես, գործող Ընտրական օրենսգրքով զինծառայողը իրավունք չունի՝ մասնակցելու Երևանի ավագանու ընտրության քվեարկությանը, քարոզչությանը, լինելու ընտրական հանձնաժողովի անդամ կամ վստահված անձ, դե իհարկե նաև ավագանու թեկնածուների ցանկում ընդգրկվելու: Ա՛յ, էսպիսի ապուր…Հա՛ գիտեք երևի, Երևանի ընտրություններին մասնակցում են նաև քաղաքացիություն չունեցող երևանաբնակները:

Please enter a valid URL