168.am-ի տեղեկություններով՝ իշխանությունները քրեական հետապնդում են սկսել «Հայելի» ակումբի և Hayeli.am կայքի հիմնադիր Անժելա Թովմասյանի նկատմամբ նույն այն «հանցակազմի» շրջանակներում, ինչ պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի դեպքում, ով այս պահին կալանավորված է:
Կայքի ձեռքի տակ է հայտնվել տեղեկատվություն, ըստ որի՝ հունիսի 27-ին ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնում (ԻԿ) կատարված համեմատական ստուգմամբ պարզվել է, որ առանց բաժին մուտք անելու՝ ԻԿ է ուղարկվել ԱԱԾ քննչական վարչության կողմից հունիսի 17-ին ՀՀ քրեական օրենսգրքի 226 հոդվածի 2-րդ մասի 1-ին մասի հատկանիշներով հարուցված 5822122 քրգործի ձև մեկ վիճակագրական քարտը՝ Անժելա Վարդանի Թովմասյանի կողմից ազգային արժանապատվությունը հրապարակայնորեն նվաստացնելուն ուղղված գործողություններ կատարելու դեպքի առթիվ:
168.am-ի տեղեկություններով՝ քննությունը վարում է ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունը: