Search
Close this search box.

Ինչ ունեցվածքի տեր է նոր Գլխավոր դատախազը

Ազգային ժողովը հունիսի 29-ի արտահերթ նիստին վարչապետի օգնական Աննա Վարդապետյանին ընտրեց ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում։ Վարդապետյանն այս պաշտոնը կստանձնի սեպտեմբերի 15-ին՝ հատուկ նիստին, երդմնակալությամբ։

Նշենք, որ Աննա Վարդապետյանն ավելի վաղ զբաղեցրել է նաև ՀՀ արդարադատության նախարարի խորհրդականի, այնուհետև՝ տեղակալի պաշտոնները։

Iravaban.net-ը  ներկայացրել է նրա և նրա ամուսնու հայտարարագրած գույքն ու եկամուտները։

2017 թվականին, երբ նա զբաղեցնում էր ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարի առաջին տեղակալ, Դատարանների նախագահների խորհրդի քարտուղարի պաշտոնը, հայտարարագրել է 1 բնակարան (բաժնային սեփականություն, որպես նվիրատվություն ստացված 2014 թվականին) և 2,512,150 դրամ եկամուտ՝ ստացված 2 աշխատավարձերից։ 2017 թվականի արդեն տարեկան հայատարարագրում նրա եկամուտները կազմել են 6,887,415 դրամ և 3,000 եվրո՝ ստացված աշխատավարձերից։

2018 թվականի մայիսին ներկայացրել է ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնը դադարեցնելու հայտարարգիրը, ըստ որի նրա եկամուտներն այդ պահին կազմել են 3,837,045 դրամ և 900 եվրո՝ ստացված աշխատավարձերից։

2019 թվականի ապրիլի 4-ին, երբ Աննա Վարդապետյանը ստանձնել է Արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնը՝ հայտարարագրել է 1,500 եվրո և 2,748,999 դրամ եկամուտ՝ ստացված աշխատավարձերից ու փոխառությունից (վարկից)։

2019 թվականի տարեկան հայտարարագրում նրա դրամական միջոցները բանկային միջոցներում կազմել են 322,074 դրամ և 15 եվրո։ Եկամուտները կազմել են՝

  • 10,907,198 դրամ՝ Արդարադատության նախարարությունից և ԵՊՀ-ից ստացված աշխատավարձերից,
  • 1,500 եվրո աշխատավարձ՝ ստացված Եվրոպայի խորհրդից,
  • 1,543,899 դրամ փոխառություն (վարկ)։

Արդարադատության փոխնախարարի պաշտոնը թողնելիս Վարդապետյանը հայտարարագրել է․

  • 10,364,618 դրամ եկամուտ՝ ստացված աշխատավարձերից և փոխառությունից (վարկից),
  • 1500 եվրո՝ ստացված աշխատավարձերից,
  • 829,207 դրամ՝ բանկային հաշվում։

2020 թվականի մարտի 3-ին՝ վարչապետի օգնականի պաշտոնը ստանձնելիս նա հայտարարագրել է 268,643 դրամ և 15 եվրո՝ բանկային հաշիվներում, 1,153,196 դրամ եկամուտ՝ ստացված աշխատավարձերից ու վարկից։

Արդեն 2020 թվականի տարեկան հայտարարագրում նա ներկայացրել է․

  • 661,863 դրամ և 15 եվրո՝ բանկային հաշիվներում,3
  • 1,500,000 կանխիկ դրամ,
  • 10,810,063 դրամ եկամուտ՝ ստացված 4 աշխատավարձից, վարկից, նվիրատվությունից։

2021 թվականի տարեկան հայտարարագրում Աննա Վարդապետյանը նշել է․

  • 215,453 դրամ, 15 եվրո՝ բանկային հաշիվներում,
  • 4,500,000 կանխիկ դրամ,
  • 14,084,066 դրամ եկամուտ՝ ստացված երկու աշխատավարձերից ու վարկից։

Աննա Վարդապետյանի ամուսինը՝ Մամիկոն Գևորգյանը 2022 թվականի մայիսի 30-ին ներկայացրել է 2021 թվականի տարեկան հայտարարգիրը, որում նշել է․

  • 3 բնակարան՝ Արաբկիր վարչական շրջանում, որոնցից 2-ը՝ միանձնյա, 1-ը բաժնային սեփականություն են,
  • Mercedes Benz մակնիշի ավտոմեքենա (2007թ․ արտադրության, գնված 2014 թ․-ին),
  • 12,306 դրամ՝ բանկային հաշվին,
  • 2,514 դոլար՝ բանկային հաշվին,
  • 2,773 եվրո՝ բանկային հաշվին,
  • 4,500,000 կանխիկ դրամ,
  • 3,553,310 դրամ եկամուտ՝ ստացված աշխատավարձից,
  • 51,378 դրամ վարկ՝ HSBC բանկում։
Please enter a valid URL