Հայաստանի արժույթի շուկայում նկատվում է բոլոր արժույթների արժեզրկում: Այս մասին են վկայում rate.am կայքի տվյալները։
Այդ տվյալների համաձայն՝ հուլիսի 1-ի առավոտից հանրապետության առևտրային բանկերում ԱՄՆ դոլարի առքի և վաճառքի գինը կազմել է համապատասխանաբար 401 և 410,7 դրամ։
Եվրոն գնվում է 414,56 դրամով, վաճառվում՝ 432.85 դրամով։ Ռուսական ռուբլին գնում են 7.09 դրամով, վաճառում՝ 8.13 դրամով։
Բրիտանական ֆունտը գնելիս առևտրային բանկերն առաջարկում են 478,43 դրամ, վաճառքն իրականացնում՝ 510,83 դրամով։