Արցախի նախագահ կոչվածը այսօր ԱՀ ԱԺ ամբիոնից ի պատասխան պատգամավորի հարցադրման, սկսեց ինչքան հնարավոր է բարձր բարբաջել, թե Բերձորից պետք է դուրս գանք, այսինքն շրջանցենք, և այլընտրանք չկա։
Նա նշեց նաև, որ նոր ճանապարհի շինարարության որոշումը կայացվել է ԱՀ ԱԽ ի նիստում և դրա մասին տեղյակ են ԱՀ կուսակցությունները, և հասարակական կազմակերպությունները։
Մենք Արցախցիներս պահաջնում ենք բացատրոթյուն տալ թե ովքե՞ր են այդ կուսակցությունները, ովքե՞ր են այդ ՀԿ-ները, ովքե՞ր են այդ ԱԽ ի անդամները, և ինչ են իրենցից ներկայացնում։
Ամենակարևորը ով է նրանց իրավունք տվել ինքնագլուխ որոշում կայացնելու, բոլոր արցախցիների փոխարեն, և նրանց թիկունքում որոշում կայացնել ։
Սրանք իրենց հաշիվ ընդանրապես տալի՞ս են թե ովքեր են իրենք և ու՞մ են սրանք ընդհանրապես ներկայացնում։
Արա դուք ձախողել եք , որոշում կայացնելու իրավունք չունեք, ձեր պատճառով Արցախը կանգնած է կործանման եզրին։
Կողքից էլ Արայիկի բարբաջանքին է միանում ԱՀ ԱԺ նախագահ Թովմասյանը, թե դա միանձնյա որոշելիք չի, որոշում ենք բոլորս: Մի հատ դրան հարց տվող չկա, բոլորը ովքե՞ր են այդ բոլորը, մի քանի հարյուր հոգի՞։
Արայիկի բարբաջանքի մի այլ ուշագրավ մասն այն է, որ նոր ճանապարհը շատ ավելի անվտանգ է, հանուն արդարության նշեմ, որ շատերս սպասում էինք այդպիսի պատճառաբանության։
Չէ սրանք վերջնական են խելքները
թռցրել , մարդ բան չի հասկանում սրանցից։
Հ.Գ. Այսպես շարունակվելու դեպքում սրանք բոլորը միասին հայտնվելու են աղբարկղում։
Արցախից Սերգեյ Համբարձումյան