Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ոստիկանությունը զգուշացնում է

Ոստիկանության հաղորդագրությունը

Վերջերս արձանագրվում են նոր մեխանիզմով խաբեությամբ գումար հափշտակելու դեպքեր։ Նման եղանակով գումար հափշտակելու վերաբերյալ ոստիկանությունում ստացվել են բազմաթիվ հաղորդումներ։ Հանցավոր սխեման հետևյալն է։ Անձը մուտք է գործում,այսպես ասած՝ 18+ կայք, որոշ ժամանակ անց էկրանին հայտնվում է իբր ոստիկանության կողմից ուղարկված հաղորդագրություն։

Հաղորդագրության մեջ հղում է արվում օրենսգրքի ինչ-որ հոդվածի, ըստ որի՝ անձըտուգանվել է 10 հազար դրամի չափով։ Ներկայացվում է նաև հաշվեհամար, և անձը փոխացում է այդ գումարը։ Ոստիկանությունը ձեռնարկում է համապատասխան միջոցառումներ՝ նման դեպքերը բացահայտելու ուղղությամբ, բայց պետք է լինել տեղեկացված՝ նմանատիպ հանցագործության զոհ չդառնալու համար։

Ոստիկանությունը տեղեկացնում է. մի՛ հավատացեք անհայտ ծագում ունեցող և ոստիկանության անունից հաղորդագրություններին, գումար մի՛ փոխանցեք նրանց տրամադրած հաշվեհամարներին։ Իսկ եթե արդեն տուժել եք՝ դիմեք ոստիկանություն։

Please enter a valid URL