Ուրեմն, ընդդիմությանն ու քաղհասարակությանը (քաղհասարակությունից մնացած իրական պայքարողներին) կոչ եմ անում աչալուրջ հետևել, թե արդյոք առաջիկա եռամսյա հավաքներին կանչվում են Խաչատուր Սուքիասյանի և Անդրանիկ Քոչարյանի որդիները (մեկը Հոխիկյանին ասել էր, հո բո՞մժ չեն բանակ գնան, մյուսը հոխորտացել էր, որ բողոքի ցույցերի մասնակիցներին պետք է ուղարկել եռամսյա հավաքների):
Պետք է հետևել, թե այս իշխանության շրջանակներից ու իրենց հավատարիմ հանրային, պետական ծառայողներից անձանց, իրենց հարազատներին հրավիրու՞մ են այդ հավաքներին: Նույնը՝ Նիկոլ Փաշինյանի որդու մասին: Թե չէ՝ ստացվում է, որ ԱԱԾ-ն ուրիշ բանով է զբաղված, և իշխանությունն ընդիմադիրներին կա՛մ բանտ է քշում, կա՛մ բանակ: Taguhi Tovmasyan Թե՛ որպես լրագրող, թե՛ որպես համապատասխան հժ նախագահ, Naira Zohrabyan, որպես իրավունքների մշտական պաշտպան, ձեր ուշադրությունն եմ հրավիրում, լուրջ կասկածներ ունեմ:
Հ.Գ. Սխալ չհասկանա՛ք, հայրենիքը պաշտպանելու դեմ չի խոսքս, ի վերջո, այդ նույն ընդդիմադիրները պատերազմ ու բանակ գնացող տեսակն են,խոսքս քաղաքական ստոր խաղի մասին է:
Լրագրող Ռուզաննա Խաչատրյան