Հայաստանը դեռ դեմոկրատական երկիր չէ
Թե բա` ԱԺ դահլիճը ժողովրդավարության միջնաբերդն է։
ՔՊ գործիչներին խնդրում եմ` նման ճոռոմ հայտարարություններ չանել, մանավանդ` այս օրերին, երբ միակուսակցական խորհրդարան ու միաձայն քվեարկություններ ունենք։
Իհարկե, խորհրդարանական ընդդիմության բոյկոտի մեջ իշխանությունը մեղավոր չէ, բայց մեղավոր է հեղափոխության օրակարգն անկատար թողելու հարցում, ինչի հետեւանքով նման ընդդիմություն ունենք(իշխանությանը` խիստ հարմար, երկրի համար` վտանգավոր):
Ու առհասարակ` Հայաստանը դեռ դեմոկրատական երկիր չէ. այդպիսին կլինի, եթե գոնե մեկ անգամ ընդդիմությունն իշխանության գա` ընտրությունների ճանապարհով։
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանց