Search
Close this search box.

Ստյոպա Սաֆարյանի քույրը՝ Սեդա Սաֆարյանը Կառավարության կողմից առաջադրվեց ՍԴ դատավորի պաշտոնի թեկնածու

«Կարծում եմ, որ իմ անմիջական մասնակցութունը սահմանադրական արդարադատության իրականացմանը կստացվի և դուք չեք զղջա այդ բարձր պաշտոնին ինձ առաջադրելու համար»,-կառավարության նիստում ՍԴ անդամի պաշտոնում իր թեկնածության հարցը քննարկելիս հայտարարեց Սեդա Սաֆարյանը:

Հարցը զեկուցող արդարադատության փոխնախարար Գրիգոր Մինասյանը նշեց, որ մայիսի 31-ին ՍԴ նխագահը գրություն է ուղարկել վարչապետի աշխատակազմ, որի համաձայն ՍԴ դատավոր Արևիկ Պետրոսյանի պաշտոնավարման ժամկետը լրանում է ընթացիկ տարվա դեկտեմբերի 10-ին:

Նրա խոսքով ՍԴ դատավորի թափուր տեղի համար առաջադրման հերթը կառավարությանն է և նախագծով առաջարկվում է Սեդա Սաֆարյանի թեկնածությունը:

Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ կառավարությունը առաջադրում են, իսկ ընտրությունը տեղի է ունենալու ԱԺ-ում:

«Մենք նաև ՔՊ վարչությունում ենք քննարկել և կարող ենք արձանագրել, որ քաղաքական որոշում է կայացվել, ինչը տրամաբանական է»,-ասաց Փաշինյանը:

Please enter a valid URL