Եթե այժմյան գործող միջանցքը հանձնվի Ադրբեջանին, ապա ադրբեջանցիները գալու են , նստեն այն վայրում, որտեղ հիմա բնակիչներն իրենց կովերն են արածացնում, այսինքն՝ Տեղ գյուղը զրկվելու է իր մշակովի հողատարածություններից։ Այս մասին այսօր՝ հունիսի 29-ին, Սարյանի անվան պուրակում քննարկման ժամանակ ասաց մեդիափորձագետ Նաիրի Հոխիկյանը։
Նա նշեց, որ ճանապարհի» թեմայով վարչապետի աշխատակազմն իրեն արձագանքել է, նա ընթերցեց պատասխանը. «Արցախի եւ Հայաստանի միջեւ կապը կտրվելու է։ Արցախի եւ Ադրբեջանի կողմից ներկայացված առաջարկները։ Այստեղ սուտ կա, որովհետեւ Արցախի կողմից առաջարկ չի ներկայացվել։ Երկրորդ՝ հայտնում ենք, որ Արցախը Հայաստանին կապող նոր երթուղին անցնելու է նախկին ԼՂԻՄ վարչական տարածքից դուրս գտնվող տարածքներով։ Լաչինի միջանցքի նոր երթուղին պիտի անցնի ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ ուերի վերահսկողությանը, իսկ ներկայիս երթուղու այն տարածքները, որոնք չեն գտնվում նախկին ԼՂԻՄ վարչական տարածքում. այսինքն՝ Բերձոր, Աղավնոն եւ այլն, ադրբեջանական կողմի վերահսկողությանը։ Ինչ վերաբերում է Սյունիքի մարզի Կոռնիձոր վարչական տարածքին՝ տեղեկացնում ենք, որ ադրբեջանական կողմն աշխատանքները կատարում է իր տարածքում, այսինքն՝ Աղավնո գետից այն կողմ ՀՀ իշխանությունը համարում է, որ դա Ադրբեջանի տարածքն է։ Այդ 6,5 կմ ճանապարհը Կոռնիձորից մինչեւ Աղավնոյի ափը կառուցելու համար հայկական կողմ հայտարարել է մրցույթ մայիսի 17-ին, այսինքն՝ եթե Ադրբեջանը արդեն շինարարությունն ավարտում է, հայկական կողմը դեռեւս մրցույթի ամփոփոխում էլ չի արել»։
Հոխիկյանը նշեց, որ ադրբեջանցիները ճանապարհը կառուցելով եկել ու կանգնել են անմիջապես Աղավնո գետի վրա, եւ իրենք երկու պայման են առաջ քաշում այժմյան բանակցություններում. «Իրենք ներկայացնում են՝ Ադրբեջանը կատարել է իր առաջ դրած պատասխանատվությունը՝ կառուցելու նոր ճանապարհ, հետեւաբար, քանի որ հայկական կողմը չի կառուցել ոչ մի բան, ապա դա իրենց հետաքրքիր չի, իրենք մտնելու են Բերձոր, որովհետեւ ունեն այդպիսի պայմանավորվածություն»։
Ըստ նրա՝ այստեղ չի կարող արգելք հանդիսանալ անգամ ռուսական կողմը, քանի որ կա Փաշինյան-Ալիեւ պայմանավորվածություն. «Մենք կանգնելու ենք մի աղետալի իրավիճակի առաջ, որ Բերձորի ճանապարհը կփակվի, որովհետեւ այնտեղ կլինեն ադրբեջանցիներ, իսկ նոր ճանապարհ չի լինելու։ Այս համատեքստում Արցախի եւ Հայաստանի միջեւ կապը կտրվելու է։ ՀՀ իշխանությունը որեւէ նոր մանիպուլյացիա կհորինի, կամ գուցե արագ սկսեն ինչ-որ մի բան կառուցել»։