Հունահռոմեական ոճի ըմբիշ Սուրեն Աղաջանյանը, մինչև 20 տարեկան ըմբիշների Եվրոպայի առաջնության եզրափակիչում 4։0 հաշվով հաղթելով վրացի Դմիտրի Խաչիձեին, դարձավ Եվրոպայի չեմպիոն։ Տեղեկացնում է ՀՀ ըմբշամարտի ֆեդերացիան։
Հիշեցնենք, որ Աղաջանյանը 1/4 եզրափակչում 9:0 հաշվով հաղթել էր Շվեդիայի ներկայացուցչին, իսկ կիսաեզրափակչում Մ23 Եվրոպայի գործող չեմպիոն ադրբեջանցի Մամադլիին։