Search
Close this search box.

Ռուսաստանը պետք է ճանաչվի ահաբեկչական պետություն և հեռացվի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդից. Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կոչ է արել ՄԱԿ-ին ճանաչել Ռուսաստանը որպես «ահաբեկչական պետություն» և բացառել նրան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդից, որտեղ Ռուսաստանի Դաշնությունը մշտական անդամ է, գրում է ՏԱՍՍ-ը։

«Ռուսաստանն իրավունք չունի մասնակցելու Ուկրաինայի պատերազմի հարցերի քննարկմանը և քվեարկությանը»,- ասել է Զելենսկին՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում, որը գումարվել է Ուկրաինայի նախաձեռնությամբ։

«Ես կոչ եմ անում ձեզ զրկել ահաբեկչական պետության պատվիրակությանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում իր լիազորություններից: Դա հնարավոր է, դա անհրաժեշտ է, դա արդար է: Ռուսաստանը իրավունք չունի մնալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում»,- ասել է Ուկրաինայի նախագահը:

«Մենք պետք է Ռուսաստանին պատասխանատվության ենթարկենք ահաբեկչության համար», — ասել է Զելենսկին՝ կոչ անելով «տրիբունալ» ստեղծել Ռուսաստանի համար։

«Անհրաժեշտ է ՄԱԿ-ի մակարդակով իրավական գնահատական տալ «պետական ահաբեկչություն» հասկացությանը, Ռուսաստանի բոլոր գործողությունները պետք է ստանան իրավական գնահատական և գլոբալ պատժամիջոցներ այն բանի համար, որ Ռուսաստանը քանդում է համաշխարհային իրավական կարգը», — ասել է նա։

Please enter a valid URL