Search
Close this search box.

Ի վերջո, ո՞վ է հանձնում Բերձորը

Բերձորը հանձնելու համար շատերը Փաշինյան Նիկոլին են մեղադրում (նույնիսկ՝ անիծում), ոմանք «նախկիններին», իսկ մեծ մասը սովորականի նման անհասցե ողբում է:

Ի վերջո, ո՞վ է հանձնում Բերձորը: Դա հասկանալու համար հատուկ գիտելիք ունենալ պետք չէ: Բավական է հիշել, թե 2020թ կապիտուլյացիայից հետո ովքեր են ապրում Բերձորում և ովքեր են նախկին այդ բնակավայրում իրադրության տերերը: Չհաշված Աղավնո համայնքի սակավաթիվ բնակիչներին, Բերձորում իրադրության լիարժեք տերերը ռուսներն են: Փաստերի պարզ համադրումից ակնհայտ է, որ իրականում Բերձորը հանձնում են ռուսները: Այո, հիմք ընդունելով նոյեմբերի 9-ի (10-ի) փաստաթուղթը, Բերձորը հանձնում են ռուսները:

Իսկ Փաշինյան Նիկոլը պայքարում է Ռուսահայաստանի ղեկավար ընտրվելու համար: Նրա համար ընտրարշավը վաղուց սկսվել է: Վերջինիս ծրագիրն ու նպատակները ներկայացվել են դեռևս 2020թ նոյեմբերի 9-ին (10-ին): Հենց այդ օրն էլ մեկնարկեց ընտրարշավը:
Իրավապաշտպան Կարեն Հեքիմյան

Please enter a valid URL