Խղճում եմ իրենց, մեղքս գալիս են, եթե այս երկրի օրակարգը դա է, նորմալ է, բայց ինձ համար այս պահին դա երկրորդական հարց է: «Փաստինֆո»-ի հետ զրույցում այսպես արձագանքեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով իրեն ԱԺ փոխնախագահի պաշտոնից հեռացնելու վերաբերյալ ՔՊ-ի որոշմանը:
«Փաստինֆո-ի հետ զրույցում Իշխան Սաղաթելյանը նշել է, որ մամուլից է տեղեկացել իրեն պաշտոնանկ անելու որոշման մասին. «Դա իրենց օրակարգն է, ինձ համար դա այնքան երկրորդական հարց է, իրենց համար էր դա կյանքի նպատակ, մեղքս գալիս են, թող մտածեն Բերձորի, նոր տարածքներ հանձնելու մասին, մեր օրակարգն այսօր ուրիշ տեղ է, ուրիշ հարցերով ենք զբաղվում, ընդհանրապես հետաքրքիր չի ինձ»:
Վահե Հակոբյանն էլ լրատվականի հետ զրույցում նշել է, որ ՔՊ-ի այս որոշումն իր համար անակնկալ չէր. «Ինչ ասեմ՝ իրենց «բարի երթ», սպասելի որոշում էր, մյուս կողմից էլ շատ լավ եղավ, սա ինձ ավելի ազատ գործելու լեգիտիմ հնարավորություն ընձեռնեց»,-ասել է Հակոբյանը: