Search
Close this search box.

Էդուարդ Աղաջանյանն անպատասխան թողեց Բերձորի ճանապարհը հանձնելու մասին հարցը

Ես կվերադառնամ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նիստից, կհրավիրեմ ասուլիս եւ բոլոր հարցերին կպատասխանեմ: Այս մասին այսօր՝ հունիսի 28-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը:

Լրագրողները հարցեր ուղղեցին Բերձորը հանձնելու, նաեւ Հայաստանի եւ Թուրքիայի հատուկ ներկայացուցինչների հուլիսի 1-ին սպասվող հանդիպման վերաբերյալ, սակայն նա չպատասխանեց որեւէ հարցի՝ նշելով, որ ինքն արդեն ասաց, որ կվերադառնա, ասուլիս կտա. «Տպավորություն , որ դուք իմ ասածը չեք լսում»,-ասաց Աղաջանյանը:

Please enter a valid URL