Search
Close this search box.

Առանց չափազանցնելու, դիմել եմ շուրջ 150 հոգու, չեն ստորագրել ․ իրավապաշտպանը պարզ ասում է, թե ինչու հասանք Բերձորի հանձնմանը

Պարզվում է, որ «բոլորը» դեմ են Բերձորի հանձնմանը: Մինչ այդ բոլորը դեմ էին Գորիս-Կապան ճանապարհի հանձնմանը: Վաղը դեմ են լինելու միջանցքի և անկլավների հանձնմանը: Հետաքրքիրն այն է, որ այդ «բոլորը» դեմ են հանձնումներին հետին թվով: Այսինքն, այն ժամանակ, երբ հանձնումն այլևս իրականություն է, առավելագույնը՝ հանձնման նախօրեին: Արդեն հանձնումից հետո կամ հանձնման նախօրեին «բոլորը» գրում են, որ «չեն հանձնելու», «հանձնողը դավաճան է» և էլի նմանօրինակ «հայրենասիրական» կարգախոսներ: Իսկ……

Նոյեմբերի 9-ի (10-ի) կապիտուլյացիոն փաստաթղթի ստորագրումից անմիջապես հետո նախաձեռնեցի այդ իրավական ակտի չեղարկման գործընթացը: Առանց չափազանցնելու, դիմել եմ շուրջ 150 հոգու: Տարբեր քաղաքական հայացքների և զբաղմունքի տեր անձանց առաջարկեցի դիմել դատարան կապիտուլյացիոն փաստաթուղթը Հայաստանի մասով վերացնելու պահանջով (դա էի կարող անել, դա էի անում): Ընդ որում, որևէ մեկից որևէ գործողություն չէր պահանջվում: Միայն պետք էր ստորագրել պատրաստի հայցադիմումը: ՈՉ ՄԵԿԸ, կրկնում եմ՝ շուրջ 150 անձանցից ՈՉ ՄԵԿԸ չստորագրեց:

Հայցադիմումը ստորագրեցինք միայն ես և Թաթուլ Մկրտչյանը (արդարության համար պետք է նշեմ, որ հայցադիմումը զուտ տեխնիկական պատճառով չստորագրեց Artiom Khachaturianը): Մնացածը հրաժարվեցին: Կհասկանայի, եթե վերջիններս ունենային և իրագործեին այլ ծրագիր: 1.5 տարին ցույց տվեց, որ, նոյեմբերի 9-ի (10-ի) մասով, նրանցից որևէ մեկը որևէ ծրագիր չուներ:
Ինչևէ: Այսօր կարդում եմ, որ բոլորը դեմ են նոյեմբերի 9-ի (10-ի) փաստաթղթին:
Ի՞նչ ասեմ պարոնայք. դեմ եղեք, անխնա դեմ եղեք:
Իրավապաշտպան Կարեն Հեքիմյան

Please enter a valid URL