Search
Close this search box.

ՖՈՏՈ. «Ալիևը խոստացել է, որ ճանապարհն ավարտելուց հետո մտնելու է Բերձոր (Լաչին) և դնելու է իր դրոշը». Նաիրի Հոխիկյան

Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Բերձոր (Լաչին) քաղաքը նոր ճանապարհի դիմաց Ադրբեջանին հանձնելու մասին խոսակցությունները ծաղրող գործիչներն ու պաշտոնյաները ծանո՞թ են արդյոք այս նկարների իրողությանը։

Սա Սյունիքի Կոռնիձոր գյուղի մոտից սկսվող և մինչև Հինշեն, Մեծշեն, Լիսագոր հասնող նոր ճանապարհն է։ Արդեն արագությամբ ասֆալտապատում են, իսկ Հայաստանի իշխանությունները ջայլամի նման գլուխները ավազի մեջ են մտցրել, իբր ոչինչ չեն տեսնում, հետևաբար ոչ մի վտանգ չկա։

Ալիևը խոստացել է (ՀՀ իշխանությունն էլ տեղյակ է), որ հենց ավարտի ճանապարհը, առանց մեկ վայրկյան սպասելու՝ մտնելու է Բերձոր (Լաչին) ու դնելու է իր դրոշը։ Ի՞նչ է այդ ժամանակ ասելու Հայաստանի իշխանությունը, ինչպե՞ս է արդարացնելու իր անգործությունը, ինչպե՞ս է բացատրելու, որ ամիսներ շարունակ ծաղրում էր խնդիրը բարձրաձայնողներին և ամենակարևորը՝ ինչպե՞ս է ապահովելու Բերձորի, Սուսի, Աղավնոյի բնակիչների կեցության հարցերը։

Հարցեր, որոնց պատասխանը ոչ ոք չի ուզում տալ։

Please enter a valid URL