Search
Close this search box.

Ինչ քննարկումներ է ունեցել Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը Ռուսաստանում

Արցախի Հանրապետության արտգործնախարար Դավիթ Բաբայանը հունիսի 21-27-ը աշխատանքային այցով գտնվել է Ռուսաստանի Դաշնությունում։

Արցախի արտաքին գերատեսչության ղեկավարը հանդիպումներ է ունեցել քաղաքական, տեղեկատվական, հասարակական, գիտակրթական շրջանակների, Ռուսաստանի հայ համայնքի և Հայ Առաքելական եկեղեցու ներկայացուցիչների հետ։

Քննարկվել են տարածաշրջանում ստեղծված իրավիճակին, հնարավոր զարգացումներին, տարածաշրջանային աշխարհաքաղաքական գործընթացներում Արցախի դերին, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարներին, Արցախ-Սփյուռք կապերի հետագա խորացմանն առնչվող հարցեր։

Please enter a valid URL