Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՔՊ-ական պատգամավոր Մաթևոս Ասատրյանը՝ Ապարանի արյունալի դեպքերի, իր և իր հարազատների առնչության մասին

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մաթևոս Ասատրյանը զերրծ մնաց Ապարանի արյունալի իրադարձության մանրամասներին անդրադառնալ։

Նա ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ հիմա քննչական գործողություններ են իրականացվում։ Մաթևոս Ասատրյանը չհերքեց, սակայն, որ իր եղբայրը եղել է դեպքի վայրում, որտեղ կրակոցներ են հնչել։ Նա նաև հայտնեց, որ եղբորը դեռևս չեն կանչել հարցաքննության։ «Մեզանից ցանկացածը կարող էր լինել այնտեղ։ Դրա տեսագրությունն էլ կա, քննչական մարմինը, եթե հարկ համարի, կհրապարակ, դուք կտեսնեք, որ այնտեղ ծեծկռտուք չի եղել, առավել ևս` իմ եղբոր մասնակցությամբ։ Իմ տանը նստած, ինձ ներքաշում են նմանատիպ հարցերի մեջ, դա սարքեցին քաղաքական հարց, հետո փորձեցին այլ մեկնաբանություններով շեղել թեման»,-նշեց իշխանական պատգամավորը։

Նշենք, որ ավելի վաղ Նիգավան գյուղի մոտ տեղի ունեցած արյունալի միջադեպի հետևոնքով զոված երիտասարդների հարազատները բողոքի ակցիա էին արել։ Սպանվածների հարազատները, սակայն, կատարվածի մեջ որևէ քաղաքական ենթատեքստ չեն տեսնում։ Հիշեցնենք, որ Արագածոտնի մարզի Նիգավան գյուղում մի խումբ անձանց մասնակցությամբ զինված միջադեպ էր տեղի ունեցել։ Այդ ընթացքում հնչել էին կրակոցներ, գործադրվել էր որսորդական հրացան:

Տուժած 7 տղամարդիկ տեղափոխվել են տարբեր բժշկական կենտրոններ․ 2 հոգի սպանվել էր, հինգը՝ վիրավորվել։ Ըստ ՔԿ-ի՝ հունիսի 18-ին՝ ժամը 22:30-ի սահմաններում, Երևան քաղաքի 32-ամյա բնակիչը եղբոր հետ Ապարան քաղաքում ավտոմեքենան վարելու ընթացքում ձայնային ազդանշան է տվել «Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենային, շրջանցել և կանգնեցրել այն, այնուհետև մոտեցել են վարորդին և մեքենան վարելու հարցի շուրջ զրուցել նրա հետ, ինչին միջամտել են Ապարան քաղաքի մի խումբ բնակիչներ: Խոսակցությունը վերածվել է վիճաբանության, որը շարունակվել է Ապարան քաղաքի սկզբնամասում:

Նշված խոսակցությունը շարունակելու նպատակով հաջորդ օրը՝ հունիսի 19-ին, 32-ամյա տղամարդը, նրա եղբայրը մի քանի անձանց հետ գնացել են Ապարան քաղաքում գտնվող գազալցակայանի տարածք, հանդիպել նախորդ օրը իրենց խոսակցությանը միջամտած անձանցից մեկին և ծեծի ենթարկել վերջինիս: Նույն հարցի շուրջ խոսակցությունը ժամը 19:30-ի սահմաններում շարունակվել է Նիգավան գյուղի աղբանոցին հարակից տարածքում, որի ընթացքում 32-ամյա տղամարդն իր մոտ գտնվող հրացանից կրակոցներ է արձակել իրենց հետ վիճաբանող անձանց ուղղությամբ: 32-ամյա տղամարդը ձերբակալվել է:

Please enter a valid URL