Search
Close this search box.

Լարսը փակվեց Հայաստանում բերքահավաքի պիկ սեզոնին․ գյուղատնտեսը հրատապ դիմում է կառավարությանը, դերաաններին, տիկտոկերներին ու բոլորին

Դիմում եմ բոլոր ընկերներիս, ֆեյսբուքյան ծանոթ ու անծանոթ օգտատերերին, ընդդիմադիր և իշխանական պատգամավորներին , կառավարության անդամներին, մտավորականներին , երգիչներին , դերասաններին , տիկտոկերներին և ինստագրամյան հայտնիներին , մի խոսքով բոլորին։

Ժողովուրդ ջան , Լարսը փակվել է և խոսակցություններ կան , որ մոտ 10 օր չի բացվելու բերքահավաքի այս պիկ սեզոնին։ Եթե առաջ գյուղացիները իրենց ծիրանը կոպեկներով էին հանձնում, հիմա ընդհանրապես չեն կարողանալու իրացնել։ Խնդրում եմ ձեզ չելենջ կամ կոչ արեք հանրությանը` գնել ծիրան, ծիրանով նկարներ զետեղեք։ Տեսե՛ք , եթե մեկ միջին վիճակագրական ՀՀ քաղաքացին ամսվա ընթացքում գնի 6 կգ ծիրան , ապա կարելի է ասել ահագին օգնած կլինի գյուղացիներին։ Խանութներում այն մինչև 300 դրամ է , շուկաներում` 150֊250։

Տեսե’ք, մեծ գումար չէ 1800 դրամը մեկ ամսվա մեջ ծիրան գնելու համար , շատերի համար մեկ անգամյա օբյեկտի մատուցողի թեյավճարի չափ գումար է , մեքենատերերի համար երեք օր քաղաքի կենտրոնում ինքնակոչ պարկովչիկի մեզանից քերած գումար։
Խնդրում եմ մի ձև գնեք։

Կարճ ասած ամսվա մեջ անձը 6 կգ ծիրան։ Տանը հյութ սարքեք, ջեմ , կոմպոտ, մուրաբա , ինչ֊որ բան, բայց օգնեք, այլապես բավականին կտուժի մեր այգեգործությունը

Գյուղատնտես Հարություն Մնացականյան

Please enter a valid URL