Search
Close this search box.

Մի քանի ժամից Ռուսաստանը մտնելու է այլ իրականության մեջ․ տարադրամի քաղաքական որոշումը Հայաստանի վրա թանկ է նստելու

«Bloomberg» պարբերականն ավետում է, որ Ռուսաստանին դեֆոլտից մի քանի ժամ է բաժանում: Այսօր՝ հունիսի 26-ին ավարտվում է եվրապարտատոմսերով մոտ 100 մլն դոլարի տոկոսների վճարման Ռուսաստանի համար սահմանված արտոնյալ ժամկետը:
Ի դեպ, սա կլինի արտաքին պարտքով առաջին դեֆոլտը վերջին հարյուր տարվա ընթացքում՝ սկսած այն ժամանակներից, երբ 1918 թվականին իշխանության եկած բոլշեւիկները հրաժարվեցին վճարել Ռուսական կայսրության պարտքերը։

Դե, ինչ: Եթե «Bloomberg»-ի տեղեկություններն իրականություն դառնան, ապա մի քանի ժամից Ռուսաստանը մտնելու է այլ իրականության մեջ: Ցավոք, նույն իրականությունում հայտնվելու ենք նաև մենք: Տարադրամային շուկայում քաղաքական որոշումների ազդեցությունը մեզ վրա շատ թանկ է նստելու:
Ամեն դեպքում, հետևենք իրադարձությունների զարգացմանը:
Իրավապաշտպան Կարեն Հեքիմյան

Please enter a valid URL