Search
Close this search box.

Արցախցիները ղեկավարությունից պահանջում են իրար վրա չգցել ու ասել` հանձնում են արդյոք Բերձորը թշնամուն

Շարունակվում և ոչ մի ձևով չի դադարում Բերձորի հանձնման շուրջ աղմուկը:
Ես ինչքան հասկացել եմ 2020 թ նոյեմբերի 9-ի չարաբաստիկ, եռակողմ հայտարարությունից Շուշի քաղաքը շրջանցող ճանապարհը պետք է կառուցվեր կողմերի փոխադարձ համաձայնությամբ 3 տարի ժամկետում, այսինքն եթե կողմերից մեկը համաձայնություն չի տալիս, ուրեմն չի կարող Բերձորի միջանցք ճանապարհը տեղափոխվել, իսկ երաշխավորը Խաղաղապահ ուժերն են։

Չկա ոչ մի երաշխիք, որ Բերձորի ճանապարհը հանձնելուց հետո, որտեղով անցնում են ԱՀ մտնող բոլոր կոմունիկացիաները (գազ, էլեկտրաէներգիա, ինտերնետ կապ, հեռահաղորդակցության կապ) ադրբեջանական կողմին հանձնելուց հետո չենք հայտնվելու 2022 թ մարտին գազի խողովակի պայթեցման, հետո փական դնելու, ըստ ցանկության անջատել, միացնելու ճիրաններում ,
արցախանակներիս չեն զրկի ԱՀ բնակվելու բոլոր հնարավորություններից: Նորակառույց ճանապարհը, որը կառուցվում է ադրբեջանական կողմը չի համապատասխանում ճանապարհաշինարարական նորմերին տեղ-տեղ ճանապարհի թեքությունը 22 աստիճանից ավելի է, որը վտանգավոր է, այդ ճանապարհով երթևեկող յուրաքանչյուր քաղաքացիների համար,ասինքն ձմռանը ստիպված կլինենք խնդրել ադրբեջանական կողմին որպեսզի մեզ թույլ տան երթևեկել Բերձորով։

Բերձորի ճանապարհը յուրաքանչյուր Արցախում բնակվող քաղաքացու կյանքի ճանապարհն է, սա ոչ հին Թաղեր ու Խծաբերդ է, ոչ Քարագլուխ կամ Փառուխ է:

Ուստի առաջնահերթությամբ ԱՀ նախագահը, ԱՀ կառավարության բոլոր անդամները, ԱԺ բոլոր խմբակցությունների պատգամավորները, , հերոսները, իրենց քաղաքական ու ռազմական էլիտա հայտարարածները պարտավոր են հանդես գալու հայտարարությամբ և հստակ ձևակերպելու իրենց դիրքորոշումը մեզ բոլորիս հուզող, անհանգստացնող, մեր անվտանգության թիվ մեկ ճանապարհ հանդիսացող Բերձորի ճանապարհի հանձնման վերաբերյալ:

Հորդորում եմ կարճաժամկետ, և ոչ պետականամետ, թշնամու քիմքին հարմար որոշումներ չկայացնել, ձեր որոշումները բերեցին մեզ մեծ աղետի: Գիտեմ, որ երկարաժամկետի համար գիտելիք և կամք չունեք, գոնե միջնաժամկետ որոշումեր կայացրեք,մինչև տեսնենք թե ի՞նչ է լինելու:

Մենք Արցախաբնակներս պարտավոր ենք իմանալ, թե ի՞նչ է կատարվում, և չհամարձակվեք անգամ վերևներում իրար վրա գցելով, կեղծ կրակոցներ արձակելով փորձեք լռեցնեք գիտակից աշխարհասփյուռ հայությանը ։
Սպասում եմ բոլորիդ արձագանքին, եթե չարձագանքեցիք ստիպված բոլորիդ առանձին-առանձին հարցախեղդ եմ անելու, վերջապես ջուրը պետք է պղտորվի ու զուլալվի, որպեսզի բոլորս հասանանք թե ո՞վ, ո՞վ է, հետագայում անցած սխալները չկրկնելու համար…
Արցախից՝ Սերգեյ Համբարձումյան

Please enter a valid URL