Search
Close this search box.

Խստացված ռեժիմով ծառայություն. ինչ են տեղեկացնում Արցախից

ՆԳ նախարարի կարգադրությամբ և ոստիկանության պետի հրամանով, հունիսի 25-ի գիշերը մայրաքաղաք Ստեփանակերտում խստացված ռեժիմով հատուկ միջոցառումները շարունակվել են։

Ուժեղացված ծառայության շրջանակներում կանգնեցվել են բոլոր տրանսպորտային միջոցները, ստուգվել ճանապարհային երթևեկությանը մասնակցելու իրավունք վերապահող և փոխադրվող բեռի փաստաթղթերը, վարորդների և քաղաքացիների ներկայությամբ զննվել են տրանսպորտային միջոցները, ինչպես նաև փոխադրվող բեռը։

Հատուկ միջոցառումները մեկնարկել են մայիսի 17-ից` Ճանապարհային ոստիկանության, տարածքային ստորաբաժանումների և ԱՀ ԱԱԾ ծառայողների հետ համատեղ։
Արդյունքները կամփոփվեն ավելի ուշ։

ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանություն

Please enter a valid URL