ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ստուգել է Ուկրաինայում հատուկ ռազմական գործողությանը ներգրավված ռուսական զորքերի խումբը, հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
«Ռուսական խմբավորումների հրամանատարական կետերում բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն հրամանատարներից զեկուցումներ է լսել հիմնական օպերատիվ տարածքներում ՌԴ ԶՈւ-ի ներկայիս իրավիճակի և գործողությունների մասին»,- հայտնել են նախարարությունից։
Շոյգուն նաև Ռուսաստանի Դաշնության հերոսի ոսկե աստղ և Արիության շքանշաններ է հանձնել մարտական առաջադրանքները կատարելիս հերոսություն և անձնուրացություն ցուցաբերած մարտիկներին։