Առավոտյան պայթյուններ են լսվել Կիևի Շևչենկովսկի շրջանում։ Կիևի քաղաքապետ Կլիչկոն լրագրղների հետ զրույցում ասել է, որ 14 հրթիռային հարված է եղել։ Պատգամավոր Գոնչարենկոն նույնպես հայտնել է, որ ռուսական զինված ուժերը 14 հրթիռ են արձակել Կիևի և տարածաշրջանի ուղղությամբ։
Հրթիռը դիպել է Լուկյանովկայի ինը հարկանի շենքի տանիքին, ինչի հետևանքով մի քանի հարկ փլուզվել է։ Տուժածների մասին դեռևս չի հաղորդվում։
Նշվում է, որ Կիևի մարզում հակաօդային պաշտպանությունը մեկ հրթիռ է խոցել։