Search
Close this search box.

Հղի կնոջը մահացու վրաերթի ենթարկած ՀՀ վարչապետին ուղեկցող ՃՈ ավտոմեքենայի վարորդը կմնա ազատության մեջ․ փաստաբան

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը մերժել է Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկած՝ ՀՀ վարչապետին ուղեկցող ՃՈ ավտոմեքենայի վարորդին կալանավորելու պահանջով դատախազի բողոքը՝ վարորդին թողնելով ազատության մեջ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Րաֆֆի Ասլանյանը։

«Քրեական գործի նախաքննության տեսանելի ընթացքի մյուս հանգամանքները ևս ցույց են տալիս, որ պետական պատվերի շրջանակում ամեն ինչ արվում է Սոնա Մնացականյանի և նրա երեխայի մահվան մեջ մեղավոր անձանց հետագա անպատժելիությունն ապահովելու ուղղությամբ՝ ընդհուպ ապացույցների ոչնչացման միջոցով»,- ընգծել է փաստաբանը։

Հիշեցնենք՝ ապրիլի 26 -ի երեկոյան վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղեկցող ավտոշարասյան առաջին մեքենան Լեո-Պարոնյան խաչմերուկին մահացու վրաերթի էր ենթարկել 28-ամյա հղի կնոջը։

Please enter a valid URL