Search
Close this search box.

Նոր տեղեկություններ՝ Ապարանի կրակոցներից վիրավորում ստացած քաղաքացիների առողջական վիճակի մասին

Ապարան համայնքի տարածքում հունիսի 19-ին տեղի ունեցած կրակոցների հետեւանքով վիրավորում ստացած քաղաքացիներից «Արմենիա» բժշկական կենտրոն հոսպիտալացված երկու քաղաքացիներից մեկի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, իսկ մյուս քաղաքացու վիճակը բավարար է: Այս մասին այսօր՝ հունիսի 25-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց հիվանդանոցի գլխավոր տնօրենի վիրաբուժության գծով տեղակալ Աշոտ Կուրղինյանը:

Լրատվամիջոցին «Աստղիկ» ԲԿ-ից հայտնեցին, որ իրենց մոտ հոսպիտալացված քաղաքացին ապաքինման փուլում է, նրա կյանքին վտանգ չի սպառնում։

Հիշեցնենք, որ հունիսի 19–ին, Ապարանից Նիգավան գնացող ճանապարհահատվածում սպանություն էր տեղի ունեցել։

Please enter a valid URL