Քիչ առաջ կյանքից հեռացել է երգիչ Հովհաննես Վարդանյանը: Նա 55 տարեկան էր:
Երգիչ Արտաշ Ասատրյանը գրում է.
Հազար ափսոս, Հովո ախպեր: Կյանքդ կարճ էր, լույսերի մեջ մնաս՝ դրախտում:
Մարիամ Միրզոյանը գրում է.
Անհավատալի,
Իմ Վարպետ,
Աստված հոգիդ լուսավորի,
Ես այն երջանիկներից էի ով պատիվ ունեցավ թեքուզ մեկ անգամ երգել ձեզ հետ:
Ժիրո Զալյան օգտատերն էլ գրում է.
Վարպետները չեն մեռնում, նրանք հավերժանում են մեր սրտերում ու մտքում…անմահ ես և դու մեր լեգենդար վարպետ , մեր փառապանծ ու անզուգական Հովհաննես Վարդանյան: Վեհ ենք պահելու քո կատարած աշխատանքը , չենք մոռանալու քո թողած ավանդը և շարունակելու ենք փառաբանել քեզ , մեր ՄԵԾ ՎԱՐՊԵՏ:
Լույսերով պատվես ՎԱՐՊԵՏՍ: