Search
Close this search box.

Փոխմարզպետ Էդգար Փարվանյանը` Ապարանում իր հորեղբոր որդու մասնակցությամբ սպանության մասին

րագածոտնի փոխմարզպետ Էդգար Փարվանյանը, ում հարազատներին մեղադրում են Ապարանում հունիսի 19-ին տեղի ունեցած սպանությունների մասնակցության մեջ՝ ի պատասխան լրագրողի այն հարցին, որ տուժողների հարազատները պահանջում են իր ազգականներին դուրս գալ քաղաքից, հորդորեց «բոլորին մնալ իրենց տեղերում»։

«Ոչ-ոք իրավունք չունի ինչ-որ մեկին, ինչ-որ տեղ ապրելու արգելանք դնել։ Վստահ եմ՝ նախաքննական մարմիններն օբյեկտիվ իրենց աշխատանքները տանում են, և գործին առնչվող բոլոր հանգամանքները կպարզվեն»,- ասաց նա։ Ինչպես արդեն հայտնել էինք, այսօր Ապարանում բողոքի ակցիա էին իրականացնում օրեր արաջ տեղի ունեցած կրակոցներից տուժածների և սպանվածների հարազատները։ Հավաքվածները միջադեպը կազմակերպելու մեջ մեղադրեցին Արագածոտնի փոխմարզպետ Էդգար Փարվանյանին և նրա հարազատներին՝ նշելով, որ նրանց ազգականներն իրավունք չունեն ապրելու Ապարանում։

Please enter a valid URL